ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Գերագույն գլխավոր ԽԱՄԱՃԻԿԸ

Գերագույն գլխավոր ԽԱՄԱՃԻԿԸ
30.08.2024 | 19:59

Ճշմարտությունը հիվանդանում, բայց չի մահանում:

Վեց տարում առաջին անգամ Նիկոլը վերջապես բարբառեց ճշմարտությունը, որ նա չի եկել ծառայելու ազգին ու Հայրենիքին, այլ եկել է Հայոց հերոսական Արցախական աշխարհը հանձնելու Ադրբեջանին։

Վերադառնանք ետ և մեր հայացքը սևեռենք նորընծա բռնակալի իշխանությունը զավթելու առաջին օրերին։ Երևի շատերն են հիշում․ անկեղծության պահին ինքն իր հետ մենախոսելիս Նիկոլն ասաց․ «Ժողովուրդ ջան ես խաբեցի քեզ»։

Դա նման էր խաղաղ երկնքում ամպրոպի պայթելուն։ Ես կարկամեցի հեռուստաէկրանի առաջ․

«Ժողովուրդ ջան, ես խաբեցի քեզ», դա կատակելու բան չէր։ Մի ամբողջ շաբաթ չէի կարողանում ազատվել ծանր մտորումների բեռից։ Ի վերջո ինքս ինձ օգնելու համար հնարեցի սփոփիչ մի բացատրություն․ երևի ուզում է հասկացնել ժողովրդին, որ նա իր այդ շռայլ խոստումների հետ հույսեր չկապի։

Հիմա արդեն ամեն ինչ հասկանալի է․ գավառական թերթի դեղնակտուց գրչակը խոշոր խաղի մեջ է մտել քաղաքական գայլերի՝ Էրդողանի և Ալիևի հետ։ Նիկոլի խաղադրույքը եղել է Արցախը, բայց հմուտ արհեստավարժները թեթև ձեռքով խաղի մեջ են ներքաշել նաև Հայաստանը, որը թեև ռազմական դաշինքի մեջ էր հզոր Ռուսաստանի հետ, և որի զինված ուժերը թեև չէին մասնակցել ռազմական գործողություններին, բայց Նիկոլը ստորագրել էր նաև Հայաստանի կապիտուլյացիան՝ անհանդուրժելի զիջողություններով։ Այստեղ դառնում է պարզից էլ պարզ, որ Պուտինի առաջարկած պատվավոր զինադադարից Նիկոլը հրաժարվել էր հօգուտ թուրքական տանդեմի պահանջի։ Այստեղ ինչ է ստացվում՝ Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար և Էրդողանի ու Ալիևի Խամաճիկ։ Թելի ծայրերն իրենց ձեռքին է, ինչպես ցանկանում, այդպես էլ ճռռացնում են։ Ողբամ զքեզ Հայաստան երկիր:

Պատերազմը․․․ անմիջապես ասենք, որ Ալիևը չէր համարձակվի սկսել պատերազմ, եթե դու, նիկոլ, հավաստիացրած չլինեիր նրան, որ կոտրել ես մեր բանակի հզորությունը, եթե երաշխավորած չլինեիր, որ ապահովելու ես Ադրբեջանի հաղթանակը։

Նիկոլ, դու Պուտինին ասել էիր՝ պիտի կռվես մինչև հաղթական ավարտ, որ չասեն դավաճան ես: Խոսքդ ու՞մ հաղթանակի մասին էր, մե՞ր, թե Ադրբեջանի։ Դու չէիր գնացել զինադադարի նրա համար, քանի որ Արցախն արդեն ընդմիշտ մնում էր մեր ձեռքին։ Ադրբեջանը չէր կարող գնալ ևս մի նոր պատերազմի և այլևս երբեք, չէր կարող ստանալ մեր հերոսական Հայրենիքը։ Հիմա կարո՞ղ ես ասել պատվավոր զինադադար ապահովող Ռուսաստանը, որին վարկաբեկելով ման ես գալիս, մեզ հետ է՞ր, թե՝ մեր թշնամու։

Նիկոլ, դժոխքի ծնունդ, մերժելով զինադադարը, դու կոտորում էիր հայ ժողովրդի զավակներին Արցախն Ադրբեջանին տալու համար։ Միայն շիզոֆրենիկը կարող էր գնալ այդպիսի խելահեղ քայլի հանուն փողի։ Խորհրդարանում էլ բարբաջում էիր, որ «եթե մենք պարտվենք էլ մեզ պարտված չենք ճանաչի»։ Սա մոլագարի արտահայտություն է, բա շիզոֆրենիկն էլ ո՞նց է լինում։ Խեղկատակ պատգամավորներն էլ, դավաճանին փոխանակ անհապաղ ազատելու պաշտոնից, իրենց մարմնի ինչ-որ տեղերը ճղելով որոտընդոստ ծափահարում էին:

Խեղճ հայ ժողովուրդ, պատերազմի մեջ ես մտել ահեղ թշնամու դեմ։ Գերագույն գլխավոր հրամանատարդ էլ եղել և հենց հիմա էլ մնում է թշնամուդ գործակալը և ռազմաճակատի բոլոր ուղղություններում ապահովել է քո պարտությունը։ Թուրքական տանդեմի քաղաքական գայլերն այնպես են ծուղակել համակողմանի տհասին, որ նա ոչ միայն Արցախն է պնակի վրա մատուցել մեր ոխերիմ թշնամիներին, այլև՝ զոհասեղանին է դրել հայության վերջին օրրանը, Արևի տակ նրա գոյության իրավունքը։

Անիծվեք դուք անբարո Թուրքիա և անբարո Ադրբեջան․ դուք լավ գիտեք, որ ձեր հսկա երկրները կառուցել եք Հայաստանի պատմական տարածքների վրա, հիմա էլ նիկոլ խաղացնելով ուզում եք լլկել ռեզերվացիա հիշեցնող այս փոքրիկ հողակտորն անգամ։

Նիկոլ, դու խոշոր մասշտաբի հանցագործ ես, պատմության մեջ տեսակը չունեցող պետական դավաճան։ Դու ո՞նց ես համարձակվում ղեկավարել մեր երկիրը, դո ո՞նց ես համարձակվում երկրում իրականացնել «արդարադատություն»։ Դու իրավունք չունես մտնելու կառավարություն, դու իրանվունք չունես բանակցելու հայ ժողովրդի անունից։

Բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաները՝ ազգային խորհրդարանի խոսնակ, հանրապետության գլխավոր դատախազ, Գերագույն դատարանի նախագահ, Հանրապետության ոստիկանապետ, անվտանգության ծառայության գերատեսչության պետ և այլն, ովքեր կհամագործակցեն հայրենադավ վարչապետի հետ, կդատվեն պետական դավաճանության հոդվածով։

1․Բագրատ սրբազան,

Հայաստանի միացյալ ընդդիմություն,

Ներսի և դրսի բովանդակ հայություն,

Դուք իրավունք ունեք գործադրելու խոսքի և ուժի ցանկացած միջոց դավաճանին ժամ առաջ մեկուսացնելու Հայաստանի վարչապետի պաշտոնից, քանի որ նա մահացու վտանգ է մեր Հայրենիքի գոյությանը։

2․Քանի դեռ ուշանում է ժողովրդի վստահությունը կորցրած դավաճան-վարչապետի մեկուսացումը, Հայաստանի միացյալ ուժեր, ստեղծեք ժողովրդական կառավարություն և դիմեք աշխարհի երկրներին, որ Նիկոլ Փաշինյանը դրսի ուժերի դրածո է, չի ներկայացնում Հայաստանի շահերը, փակել նրա մուտքը արտասահմանյան երկրներ և հրաժարվել նրա հետ բանակցություններ վարելուց։

3․ Նիկոլ Փաշինյանի ստորագրած բոլոր տեսակի փաստաթղթերը միջազգային ատյաններում համարել անվավեր։

Պատրիկ ԱՐՏԵՄԻ

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 3772

Մեկնաբանություններ